![]()
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հովհաննես Սահակյանը, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հ. Ս.-ն (Հովհաննես Սահակյան) ձերբակալվել է:
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):
Քննիչի որոշմամբ՝ Հ. Ս.-ն ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Հովհաննես Սահակյանը, որը Ռուսաստանից Հայաստան էր ժամանել ընտրություններին մասնակցելու նպատակով, հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրն իսկ վերադառնալու է Ռուսաստան, որպեսզի ինքն ու ընտանիքը բարդությունների առաջ չկանգնեն Հայաստանում իրավիճակի հնարավոր լարվածության պատճառով։
![]()