![]()
«Ժամը 20:00-ից առաջ զինվորները տեղամասի դռան դիմաց էին․ կա՛մ պետք է քվեարկեին, կա՛մ իրենց վրա տեղամասի դուռը կողպեինք»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պարզաբանելով ընտրատեղամասերից մեկում մեծ թվով զինծառայողների՝ ժամը 20:00-ից հետո քվեարկելու շուրջ աղմուկը:
«Ըստ իս՝ խնդիր կա, առավել խնդիր կլիներ, եթե տեղամասը կողպեին ու դռան դիմաց կանգնած զինվորներին զրկեին քվեարկելու իրավունքից: Զինվորների հետ կապված իրողությունը եղել է այն, որ տվյալ դեպքում հանձնաժողովի զգալի մասը ամենայն հարգանքով, բայց տարիքով մարդիկ են եղել: Կեսօրից զինվորները եկել են քվեարկության, ու ստեղծվել է մի պահ, որ ժամը 20:00-ին պակաս զինվորները տեղամասի դռան դիմաց կանգնած են եղել:
Տեղամասային ընտրական հանձնաժողովը ասել է՝ ինչ անենք, կա՛մ զինվորները պետք է մտնեն տեղամաս, և մենք ապահովենք նրանց քվեարկելու իրավունքը, կա՛մ էլ պետք է նրանց վրա տեղամասի դուռը կողպենք և ասենք, որ տեղամասի դիմաց կանգնած զինվորը չպետք է քվեարկի, որովհետև պրոցեսը դանդաղ է գնացել: Օրենքը ասում է՝ ժամը 20:00-ին տեղամասը փակվում է, և այն բոլոր ընտրողները, որոնք այդ պահի դրությամբ տեղամասի ներսում են, իրավունք է տրվում, որ քվեարկեն և դուրս գան»,- նշել է Հովակիմյանը:
![]()