Շնորհավորում եմ ՀՀ-ին ժողովրդավարական և ազատ ընտրությունների, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:

Շնորհավորական ուղերձում նշվում է.

«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ։

Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն պահն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա քննություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ