Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի կայունության և բարգավաճման ամրապնդման գործում. Կոշտան՝ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:

Ուղերձում ասվում է.

«Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար։

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով։ Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի դիմադրողականության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում։

Միասին ԵՄ-ն և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ