Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար՝ հանուն մեր ազգերի բարգավաճման»,- գրել է Կոբախիձեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ