«Լավ, անհարմարա, աղչի». Ծառուկյանը՝ լրագրողին

«Լավ, անհարմարա, աղչի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպես է դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներից մեկին այն հարցի համար, թե ինչ են անելու, եթե ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան:

«Մենք բոլորս էս երկրում ապրում ենք, կա 90 կուսակցություն, 19-ը՝ մասնակցություն, Ծառուկյանը, որ էդ գործին խառնվել է նորից, ոչ թե դրա կարիքը ես ունեմ, ո՛չ պաշտոնի կարիք ունեմ, ո՛չ ճանաչման, ո՛չ էլ գումարի, տեսնելով, որ իմ ազգը էս սութի վիճակումա, որ ստի ձևական, սուտ խոսելով, ասելով՝ քամի անելով չի կարելի էս երկիրը…»,- ասել է նա՝ այդպես էլ չկարողանալով մտքերը հստակ ձևակերպել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ