![]()
Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 մարդ կամ ընտրողների 33,84 տոկոսը:
Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից:
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ընթանում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները: 2005 ընտրատեղամաս առավոտյան ժամը 08:00-ից սկսել է աշխատանքը:
ԱԺ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։
![]()