![]()
Հետընտրական պրոցեսը բացառում եմ, անհնար բան է։ Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ ընդդիմությունը նույնիսկ չի կարողանոմ հանրահավաք անել։ «Ես պնդում եմ, որ ընդդիմությունը չի կարող հանրահավաք անել, նույնիսկ եթե միավորվեն։ Նրանք կարողանում են գալ բանավեճի՞, վախկոտ մարդիկ են»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ընտրությունները արդար են անցնում և որ քարոզարշավից շատ գոհ է։
«Հանրապետության հրապարակի հանրահավաքին 2-3 անգամ հուզվել եմ, որովհետև այն էներգետիկան, մարդկանց քանակը, աչքերի փայլը, որ տեսա, մենակ 2018 թվականի հեղափոխության ժամանակ եմ տեսել, մենք նույնիսկ չէինք մտածում, որ այդքան մարդ կգա։ Հարթակին կանգնած չէիր կարողանում խոսել»,-ասաց նա
![]()