![]()
Ժամը 11:00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը:
Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ընթանում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները: 2005 ընտրատեղամաս առավոտյան ժամը 08:00-ից սկսել է աշխատանքը:
ԱԺ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։
![]()