Թուրքիայի որևէ քաղաքացու հաշվառման դեպք չկա. տվյալ անձը ՀՀ քաղաքացի է. Նելլի Դավթյան

Մամուլում տեսանյութ է հայտնվել, որտեղ մի քաղաքացի դժգոհում է, որ «իր տան վրա թուրք են բերել գրանցել»:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասել է՝ ահազանգի հետքերով կատարել են ուսումնասիրություն. Թուրքիայի որևէ քաղաքացու հաշվառման դեպք չկա:

Դավթյանը վստահեցրել է, որ օտարազգի քաղաքացին, որի անուն-ազգանունը տարածում են լրատվամիջոցները, Հայաստանի քաղաքացի է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ