![]()
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի տեսնում և այդ մասին խոսակցությունները համարում է արհեստական։
Այս մասին խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողի հարցերին։
«Ես լարվածություն չեմ տեսնում․ դա արհեստական լարվածություն է։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ են և հենված են փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում գործող որոշ քաղաքական ուժեր փորձում են լարվածություն ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, սակայն այդ փորձերը արդյունք չեն տալիս։
«Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունենք շատ սերտ հարաբերություններ»,- հայտարարել է Փաշինյանը։
![]()