Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմադիր ակտիվիստ Նաիրի Հոխիկյանի կեղծ հայտարարությանը, թե Սիսիանում ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել:

«Էն էժան (դիշովկա) Հոխիկյանի ու իր տերերի աչքին էլ ադրբեջանցիներ են երևացել: Այնինչ դրանք իրանցի շինարարներ են: Նորից զգույշ եղեք սադրիչներից: Դրանց մնաց 24 ժամ»,- գրել է նա՝ հետգրությամբ հավելելով. «Սիսիանում այսօր բողոքի ակցիա են արել իրանցի շինարարները, որոնց դպրոցի կապալառուն գումար չի վճարել»:

Ներքին գործերի նախարարությունից հերքել են լուրերը, թե Սիսիանում ազգությամբ ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացնել:

«Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով:

Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ադրբեջանցիների Սիսիանում բողոքի ակցիա անելու վերաբերյալ կեղծ և մանիպուլյատիվ լուրը հայտնել էր ընդդիմադիր ակտիվիստ Նաիրի Հոխիկյանը՝ դրան հաղորդելով այնպիսի երանգ, ըստ որի՝ այն կապ ունի օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմից կեղծ օրակարգ դարձված 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ