![]()
Աշխատանքի և սոցիալայկան հարցերի նախարարությունից անդրադարձել են «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների ստացած խրախուսումներին՝ հերքելով մանիպուլյատիվ լուրերը:
«Տեղեկացնում ենք, որ «Իշխանություն» լրատվական կայքի կողմից հրապարակված ««Զատիկ» կենտրոնի աշխատակիցները ընտրություններից առաջ 55 հազար դրամ խրախուսում են ստացել»» վերտառությամբ հրապարակման շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կայքի լրագրողին տրվել է համապատասխան պարզաբանում, որը չի ներառվել նյութում։
Կայքի լրագրողին տրված պարզաբանման մեջ հստակ նշվել է, որ ինչպես «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, այնպես էլ նախարարության ենթակայությամբ գործող մյուս հաստատությունների աշխատակիցները պարբերաբար ստացել են և ստանում են խրախուսումներ, և դա առհասարակ կապված չէ նախընտրական շրջանի հետ։
Լրատվամիջոցի ներկայացուցիչներին կոչ ենք անում դրսևորել բարեխղճություն և հրապարակվող հոդվածների մեջ ներառել նաև նախարարությունից նախապես ստացված պարզաբանումը, ինչպես նաև հանդես չգալ մտացածին ու սին վերնագրերով»,- ասվում է նախարարության պարզաբանման մեջ:
![]()