![]()
Ներքին գործերի նախարարությունից հերքել են լուրերը, թե Սիսիանում ազգությամբ ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացնել:
«Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով:
Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ադրբեջանցիների Սիսիանում բողոքի ակցիա անելու վերաբերյալ կեղծ և մանիպուլյատիվ լուրը հայտնել էր ընդդիմադիր ակտիվիստ Նաիրի Հոխիկյանը՝ դրան հաղորդելով այնպիսի երանգ, ըստ որի՝ այն կապ ունի օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմից կեղծ օրակարգ դարձված 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու հետ:
![]()