Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Հունիսի 6-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ից սկսված մոտ 20 րոպե Ստեփանավան քաղաքում և հարակից վարչական շրջաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով քաղաքացիներին խոշոր չափի վնասներ են պատճառվել։

Տեղում իրավիճակին ծանոթանալու համար Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի կարգադրությամբ ժամանել են մարզպետարանի և Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցները։ Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծվել է շտաբ, որի աշխատանքները ղեկավարում է Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը։ Իսկ Ստեփանավանի քաղաքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ