Հունիսից ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նիտրատային ստուգման

 

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել։

«2026 թվականի հունիսի 8-ից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկավոր է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ թարմ կարտոֆիլի, կաղամբի, գազարի, լոլիկի, վարունգի, ճակնդեղի, գլուխ սոխի, կանաչ սոխի, պղպեղի, ձմերուկի, սեխի և կանաչիների խմբաքանակներից նմուշառման և նիտրատներ ցուցանիշով լաբորատոր փորձարկման արդյունքները»,- ասվում է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ