Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է:

«Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
«RANGE ROVER SPORT SC 4.2» մակնիշի և «MERCEDES-BENZ S550» մակնիշի տրանսպորտային միջոցները:
Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
85 միլիոն 430 հազար դրամ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ