![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Սահմանադրությունը թույլ է տալիս իրեն մասնակցել 2030 թվականի ընտրություններին։
«Իրոք, (Ռուսաստանի Դաշնության — խմբ.) Սահմանադրությունը թույլ է տալիս մասնակցել 2030 թվականին։ Բայց կարծում եմ՝ դեռ վաղ է դրա մասին խոսելը. անկեղծ ասած՝ դեռ շատ վաղ է։
Ես նույնիսկ չեմ մտածում դրա մասին այս պահին», — ասել է Պուտինը SPIEF-ում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
![]()