Ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել, ի՞նչ խոսույթ է, որ չեմ սիրում ղարաբաղցիներին․ Փաշինյան

ՀՀ ԳՇ պետը, պետի տեղակալը, ԱԽ քարտուղարը ղարաբաղցի են, Ղարաբաղում ծնված, մեծացած։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում։

Այս մասին ասաց վարչապետը՝ Հանրային ՀԸ եթերում՝ անդրադառնալով դիտարկմանը՝ թե ասում են ղարաբաղցիներին չի սիրում։

«Ես ժամանակին ԱԽ քարտուղարին նախարար նշանակելու հարց կար, չկարողացա, որովհետև քաղաքացիության ցենզի հետ կապված խնդիր ուներ։ Հեղափոխությունից մենք իրար հետ ենք եղել, ես 8 տարի վարչապետ եմ, ինքը 8 տարի ԱԽ քարտուղար է։ Ես իր հարսանիքին գնացել, Շուշիում մասնակցել եմ, էդ ի՞նչ խոսույթ է։ Ես այսօր պաշտոնապես հայտարարեցի, որ Ղարաբաղի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին սիրում եմ և դա անկեղծ է։

Իմ վարչապետության օրոք Ղարաբաղը Հայաստանից կրկնակի ավել ֆինանսական օգնություն է ստացել, քան նախորդող շրջանում։ Այդպիսի բան չի եղել, որ Ղարաբաղն ուզի, ես ասեմ՝ չէ։ Թոշակներն ավելի վարձր են եղել իմ որոշումներով, իմ տված ֆինանսավորմամբ, իմ քաղաքական որոշմամբ, ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել։ Ես Ղարաբաղյան շարժման ֆանատիկ եմ եղել։ Մինչև որ խելամտությունը հավասարակշռում է, ու տեսնում ես, որ այստեղ մի բան այն չէ»,- ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ