![]()
2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, մինչև օրս չի կարողանում հասկանալ, թե ինչպես էր հնարավոր Երևանի կենտրոնում կրակ բացել սեփական ժողովրդի վրա, որի մոտ անգամ մեկ փոքր դանակ չկար:
Նա այսօրվա պես հիշում է՝ կարծես մարտադաշտ լիներ: Քլոյանի խոսքով՝ տպավորություն էր, որ ֆաշիստական Գերմանիան հարձակվել է Սովետական միության վրա:
Զոհվածի հայրը անհեթեթ է համարում Ռոբերտ Քոչարյանի այն պնդումները, թե ինքը տեղյակ չի եղել գործողություններից: Սարգիս Քլոյանը համոզված է, որ առանց Քոչարյանի իմացության ո՛չ տանկերը կմտնեին մայրաքաղաք, ո՛չ էլ Ղարաբաղի զորքը:
Վերջինս շեշտում է՝ անհնար է ներել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրա ձեռքերն արյունոտ են:
Սարգիս Քլոյանին զայրացնում է նաև այն, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը կրկին քաղաքական հայտ է ներկայացրել և ուզում է վարչապետ դառնալ:
«39 մարդ է սպանվել Քոչարյանի կառավարման տարիներին, աննամուս մարդ ա, մենակ լավ մարդ ա սպանում, երկիր թալանում»,- ասում է նա, ապա հավելում. «Ուզում եմ մի Հայաստան, որ էլ «Մարտի 1» չլինի, իմ երեխայով վերջանա»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:
![]()