Որդնած դեմքերը մեղադրում են. հասցրել են պատերազմի, հիմա զռում են. ՌԴ-ից եկածները բան չեն փոխելու

Քաղաքական վերլուծաբան Հայկ Սուքիասյանը կարծում է, որ նախկին իշխանությունները երկիրը հասցրել են պատերազմի, այն գցել Նիկոլ Փաշինյանի վրա:

«Սրանք Ալիևի ներկայացուցիչն են Հայաստանում, հիմա էլ զռում են, քանի որ իրենց այլանդակությունը չեն կարողանում նաղդել»,- ասում է նա:

Ըստ նրա՝ ՌԴ-ից Հայաստան եկող և ընտրակաշառքով քվեարկողները ոչինչ չեն փոխելու. «Հո դուք կարտոլ չե՞ք, լցրել են մեշոկը, ուղարկել: Եթե ՌԴ-ից եկած 100 հազարն էլ ձայն տա, բան չի փոխվելու»:

Սուքիասյանը ընդգծում է. «Քոչարյանի «ուժը» Մեղրին հանձնելն է, ուժեղ մարդը չի կարող սեփական ժողովրդին սպանդի ենթարկել»:

Խոսելով Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի կիրառած սահմանափակումների մասին՝ քաղաքագետը նշում է. «Մեր ձեռքն ու ոտքը կապել էին, որ հարմար պահի «քցեն», ռուսներն իրենց վերջին փամփուշտը կրակեցին:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ