Սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք․ մնաց երեք օր, և նրանք կլռեն․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք։

Հարությունյանն անդրադարձել է ըստ իր խոսքի պարտվող ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, նրանց կողմից բարձրաձայնվող ընտրակեղծիքների մասին կեղծ տեղեկատվությանը, հանրահավաքին ստիպողաբար ուսուցիչների մասնակցություն ապահովելու, վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ ապատեղեկատվության մասին։

«Մնաց երեք օր, և նրանք կլռեն։ Լավ եղեք, դուխով»,- տեսանյութում ասել է Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ