Նարեկ Կարապետյանին շատ խղճով եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյանի կարծիքը՝ նախընտրական բանավեճի մասին

Նարեկ Կարապետյանին շատ խղճով եմ վերաբերվում, որովհետև ակնհայտ է, որ տղան չի հասկանում՝ որտեղ է հայտնվել: Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը facebook-յան իր էջում անդրադարձ է կատարել երեկ կայացած նախընտրական բանավեճին՝ հայտնելով իր կարծիքը:

«Հանդիսանալով այդ ընտանիքի ամենալավ հայերեն խոսացող անձնավորությունը, իր վրա է վերցրել ամբողջ ծանր բեռը՝ կրկնել 300 հազար ադրբեջանցի թեզը, և անընդհատ ձև անել, որ բոլորը իրեն հասկանում և հավատում են»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ Նարեկ Կարապետյանը և Լևոն Զուրաբյանը կարծես վատ աշակերտի պես՝ պայմանավորված քննություն հանձնելու էին եկել։ Ըստ Սիմոնյանի՝ Լևոն Զուրաբյանը վաղուց մի մարտավարություն ունի դա՝ վերջին վատության տրամաբանությունն է, այսինքն՝ վատություն անել բոլորին:

ԱԺ նախագահը, անդրադառնալով Հայկ Մարությանին, ասաց, որ շատ ծիծաղելի էր իր պահվածքը, որովհետև ոնց կարելի էր գնալ 4 ժամ տևողությամբ շոուի և շոուի սկզբից լքել այն՝ ձև անելով, որ իբր կգաք կբանակցենք: «Եվ եթե 1 կամ 2 տոկոս քվեարկող կար, դա էլ այսպես ասած սկուտեղի վրա մատուցեց մնացած ուժերին»,-նշեց նա:

Իսկ ինչ վերաբերվում է Էդմոն Մարուքյանին, նա նշեց․ «Կարող եմ ասել, որ իրեն շատ վատ պահեց, բնական է, որ պետք է հակառակ բաներ ասեր, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, բայց պահվածքը շատ բացասական էր»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ