Արման Սահակյանը կալանավորվել է

Ինչպես հայտնել ենք՝ ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ վերջինս 2 ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ Սահակյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու-ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ