![]()
Հունիսի 4-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է 5960 մարդ:
Այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
![]()
![]()