![]()
ԱՊՀ մի շարք երկրներից մեր հայրենակիցները գալիս են Հայաստան՝ մասնակցելու ընտրություններին։ Սա վերջին մի քանի օրերի քննարկվող թեմաներից մեկն է։
Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչ մտածումներ է ունեցել այս տեղեկություններին ծանոթանալու ընթացքում։
«Ուզում էի պատկերացնել, թե նրանք Հայաստան մտնելով ինչ են տեսնելու։ Առաջինը՝ տեսնելու են, որ հասանելիություն ունեն ինտերնետին։ Եվ սա առաջին զարմանալի փաստն է լինելու իրենց համար, զարմանքով արձանագրելու են, որ Հայաստանում կա ոչ միայն շարժական ինտերներ, այլ նաև լարային, արբանյակային ինտերնետ ր իրենք հասանելիություն ունեն ֆեյսբուքին, ինստագրամին»,- ասել է վարչապետը։
Նրանք նաև, ըստ վարչապետի, տեսնելու են օդանավակայան, որը լիքն է ոչ միայն ԱՊՀ երկներից եկած, այլ աշխարհի տարբեր երկրներից եկած տարերկրացիներով, տեսնելու են զբոսաշրջիկների ահավոր մեծ թիվ։ Նրանց համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց» օդանավակայանում։
![]()