ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը կարծում է, որ Ռուսաստանը վենդետա է տեսնում Հայաստանի նկատմամբ և ուզում է ոչնչացնել ՀՀ-ն:

«3 օրից որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը․ սա կենաց-մահու պատերազմ է մեր դեմ, սա ճակատամարտ է»,- ասում է նա:

Ըստ նրա՝ ՌԴ-ի հայ համայնքին համոզել են, թե Փաշինյանը վատ մարդ է. «Զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն»»:

Ավետիսը, սակայն, վստահ է՝ «հայ ազգն այլևս չի ցանկանում ստրուկ լինել. «Տեռորի ու «Հոկտեմբերի 27»-ի միջոցով հարցեր էին լուծում»:

Զրուցակիցը նաև նկատում է. «Սերժաքոչարյանական ԿԿԲ-ական սիստեմից Հայաստանը 18 թվականին հանել ենք, և այսօր աշխարհը հաշվի է նստում Նիկոլ Փաշինյանի հետ»:

Վիգեն Ավետիսը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է «կաշին» փրկել. «Ամբողջ հայ ազգը Քոչարյանին հայհոյում է, իսկ այս ուժերը նրան ուզում են դարձնել վարչապետ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ