ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին

Ի պատասխան ԶԼՄ հարցումների, ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ