![]()
Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին և տեր կանգնել խաղաղությանը, ինքնիշխանությանը, պետականությանը և երկրին։
«Մենք նաև տեսնում ենք, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ ժամանում են արտերկրից՝ մասնակցելու ընտրություններին, ինչի իրավունքն ունեն, սակայն նրանցից շատերը հաջորդ օրն իսկ լքելու են Հայաստանը։
Սրա լուծումը մեկն է․ ՀՀ-ում ապրող քաղաքացիները պետք է իրենց զանգվածային մասնակցությամբ, ըստ էության, որոշեն մեր երկրի ապագան, և ոչ միայն մեր այն քաղաքացիները, որոնք հիմնականում չեն բնակվում ՀՀ-ում։
Նրանցից շատերին կաշառել են, ճնշումներ են գործադրել, որպեսզի գան ու ընտրեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից որևէ մեկին»,- ասել է Թորոսյանը։
![]()