![]()
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում լուրջ աճ և զարգացում կա: Վերջինս նկատում է՝ մի քանի տարի առաջ միայն դրոններ էինք տեսնում, որ արտադրում են ՀՀ-ում, իսկ այսօր արդեն ծանր տեխնիկա կա:
Ըստ նրա՝ սա բանակին արդյունավետ լուծումներ է տալիս, երկրի համար՝ բացում նոր դռներ. «Կարող ենք ասել՝ Հայաստանում ռազմարդյունաբերություն ունենք, և համաշխարհային շուկան մեր առջև բացվում է»:
Ներսիսյանը այն համոզմանն է, որ ռազմական ոլորտը արագ փոփոխվում է, և մենք չենք կարող տարիներով մտածել՝ շարժվո՞ւմ ենք առաջ, թե՞ ոչ:
Անդրադառնալով մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին՝ փորձագետը ընդգծում է՝ այժմ հին զենք չենք գնում և Ադրբեջանին չենք զիջում հրետանային միջոցներով:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()