Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Կալանքում գտնվող Վազգեն (Բագրատ) Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է։

Գալստանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կբողոքարկվի։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
Նա կալանավորված էր 2025 թվականի հունիսի 26-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ