![]()
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ընտրական գործընթացներում ներգրավված տարբեր կուսակցությունների համակիրներ ներգրավված են ընտրակաշառք տալու հանցավոր գործողություններում։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջիններս պատրաստվում են ընտրությանը նախորդող օրը, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին, նախապես համաձայնություն տված քաղաքացիներին փոխանցել ընտրակաշառք՝ ակնկալելով, որ լռության օրվա ընթացքում իրավական արձագանքը կլինի սահմանափակ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է, որ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է, իսկ դրանց մասնակից անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության՝ անկախ ժամանակից, վայրից կամ ներգրավված անձանց շրջանակից։
Քաղաքացիներին կոչ է արվում ընտրական իրավունքն իրականացնել ազատ կամարտահայտման սկզբունքով, չտրվել ապօրինի առաջարկներին և ընտրակաշառքի վերաբերյալ որևէ տեղեկության տիրապետելու դեպքում անհապաղ հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
![]()