Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կազմակերպած «Հայաստանն ընտրում է» բանավեճին, քանի որ մասնակցելու է իր ղեկավարած քաղաքական թիմի հանրահավաքին: Այդ մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցի ԱԺ ընտրությունների շրջանակում անցկացվող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բանավեճին։ Այս մասին նա հայտարարել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հունիսի 4-ի երեկոյան կհեռարձակվի նախընտրական վերջին բանավեճը, որին մասնակցելու են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ