![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի նախավերջին օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպումներ է ունեցել Երևանում:
Երաժշտությամբ, ժպիտներով ու գրկախառնություններով ՀՀ վարչապետին դիմավորած երեխաները հայտնել են, թե շատ են սիրում վերջինիս, լուսանկարվել են վարչապետի հետ ու մաղթանքներ հղել նրան:
Վարչապետը երեխաներին պատասխանել է փոխադարձ ժպիտներով ու նշել, որ որքան էլ իրենց իշխանության դեմ շարունակվեն քննարկումները, իր քայլերը միտված են հենց երեխաների ապագային:
«Իմացել եմ՝ ինչ են ասելու, բայց ես հանուն էս երեխեքի եմ կայացրել այդ որոշումը»,- ասել է Փաշինյանը:
Խոսելով ընդդիմադիր շրջանակների աջակիցների՝ ՌԴ-ից մեծ խմբերով ժամանելու մասին՝ վարչապետը նշել է.
«Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց «ո՛չ» ասողները»:
![]()