![]()
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումները: Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, որն անընդունելի է։
«Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ: Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների ֆոնին Հայաստանին ԵՄ աջակցության փաթեթը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն: Եվ դա դեռ ամենը չէ»,- նշել են Եվրամիությունում, հավելել՝ կդյուրացվեն որոշ ապրանքների, մասնավորապես գյուղատնտեսականն արտադրանքի ներմուծումը ԵՄ շուկա:
«Վաղը նախատեսվում է Լատվիա հասցնել 10 հազար ծաղկի խմբաքանակ։ Դրան կհաջորդեն մյուսները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()