Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է»:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ ելույթում:

«Այն ոչ միայն ավարտվել է, այլև ավարտն արձանագրվել է երեկ իմ կողմից Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը ստեղծում է բարգավաճման նոր երթուղի՝ TRIPP երթուղին, որը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրին, հատկապես Հայաստանին՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը՝ դրանից իրական օգուտներ քաղելու համար»,- ասել է պետքարտուղարը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը:

Նա հայտնել է, որ ավելի վաղ այն ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ուղարկվել Հայաստան, և այժմ էլ ստորագրել է ԱԳ նախարարը, ու այժմ համաձայնագիրը պատրաստ է վավերացման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ