Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ

Երգահան, հեղինակային երգեր կատարող Էդուարդ Զորիկյանը համոզված է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում:

Նա այդպես էլ չի հասկանում, թե ինչու առաջին պատերազմից հետո չամրագրվեց Ղարաբաղի հաղթանակը: Վերջինս կարծում է, որ այդ ժամանակ խայծեր կուլ տվեցինք:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք ձևավորվեց օլիգարխիան՝ թալանելով երկիրը, որի հետևանքով տուժել է նաև իր ընտանիքը. «Իմ ընտանիքի ամբողջ ունեցվածքը թալանել, տարել են, Հյուսիսային պողոտայի տարածքում հսկայական տուն ու հող ունեինք»:

Զորիկյանի դիտարկմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի թաքցնում, որ Հայաստանն ուզում է պահել վանդակում. «Եթե Նիկոլը լիներ Կրեմլի դրածո, օլիգարխին չէին ուղարկի, նախկիններին ոտքի չէին հանի, հիմա մենք անկախանալու ճանապարհին ենք, դրա համար ամեն ինչ անում են, որ ՔՊ-ն չհաղթի: Պուտինն ուզում է մեզ տանել կապել իր դռանը, որ հսկենք իր կալվածքը, բայց մենք շուն չենք»:

Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ իրավապահների բացահայտումներին՝ արվեստագետը շեշտում է. «Ի՞նչ կապ ունի փողի չափը, ծախվելը տարրական պոռնկություն է, մի՛ վաճառվեք, գոնե այդ քայլին սիրելով գնացեք, հակառակ դեպքում բռնաբարված եք»:

Զորիկյանը հուզվել է մայիսի 28-ի ռազմական շքերթը դիտելով, միաժամանակ նա հանրությանը կոչ է անում հունիսի 7-ին ընտրել Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին. «Վերջապես եկել է մարդ, որ գործ է անում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ