![]()
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը դիրքավորվել է որպես Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ազդեցության գործակալ, պարզաջրում է նրանց:
«Տուռնիկի վրա պադյոմ-պերեվառոտներ անելով՝ այլանդակում է քաղաքական դաշտը, զավեշտ է: Պուտինը Քոչարյանին հանել է որպես լարախաղաց, տակը կարգել մի շարք յալանչիների, որ ձայն հավաքեն, Գյումրիի տարբերակով միավորվեն: Վտակները կգան, մի մեծ գետի մեջ կմիավորվեն»:
Ըստ նրա՝ Հայաստանում ընդդիմությունը Պուտինն է. «Սրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանը մնա պարտության տակ, մեզ վրա Պուտին բերողները ոչ մի ձայն չպետք է ստանան ընտրություններին: Պետք է վերջ տալ այս մղձավանջին: Սրանք չեն կարող որոշել, որ մենք պետք է լինենք Պուտինի սապոգի տակ»:
Մեհրաբյանի խոսքով՝ իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը:
Ինչ վերաբերում է կաշառք բաժանելու վերաբերյալ իրավապահների բացահայտումներին, վերջինս շեշտում է. «Կաշառք վերցնողները պետք է 7 տարով բանտ գնան, աղբակույտի դեմը առնել է պետք»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()