Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան

Այս ընտրությունները որքան էլ հերթական, բայց ամենևին ոչ սովորական ընտրություններ են, սրանք առաջին ընտրություններն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում։ Խաղաղությունը միայն քաղցր բառ չէ, այլ հաստատված իրողություն և խաղաղության պայմաններում է, որ մեր զինվորներն այլևս չեն զոհվում սահմանում, երիտասարդ ընտանիքները չեն մտածում արտագաղթի մասին՝ սարսափելով մտքից, որ իրենց զավակները մեծանալու են և ծառայեն պատերազմող երկրի բանակում։

Այս մասին Գեղարքունիքում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը։

«Խաղաղության պայմաններում է, որ երիտասարդ ընտանքիները վստահ են ապագայի նկատմամբ և իրենց ապագան տեսնում են Հայաստանի Հանրապետությունում։ Բայց միայն անվտանգությունը և անվտանգային վստահությունը չէ, որ բերում է խաղաղություն։

Խաղաղությունն արդեն իսկ հաստատման պահին ամրապնդել և ամեն պահի շարունակաբար ամրապնդում է մեր ինքնիշխանությունը և անկախությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ