Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ դիմելով համեմատաբար մեծահասակ քաղաքացիներին։

«Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդ անդամներին խաղաղության կարևորությունը, հիշեցրեք, թե ինչ էր կատարվում Հայաստանում 2018-ից առաջ:

Դիմում եմ ընտանիքների հայրերին ու մայրերին, տատիկներին և պապիկներին»,- տեսանյութին կից գրել է Հարությունյանը:

Ըստ նրա՝ մարզային այցերից պարզ է, որ հենց այս խումբն է ձայն տալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որովհետև հենց նրանք են, որ լավ գիտեն խաղաղության գինը։ Նաև հետևում և տեսնում են իրականացվող աշխատանքները։

«Սա կարևոր է, որ դուք գնաք ընտրության, բայց կարևոր է, որ ձեր ընտանիքների երիտասարդ անդամները ևս գնան ընտրության»,- ասել է Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ