Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ թիմը Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը։

Մարզի տարբեր բնակավայրերում վարչապետն ու կուսակիցներն արժանանում եմ ջերմ ընդունելության։

Փաշինյանը ժողովրդին ներկայացնում է իրենց առաջիկա անելիքներն ու բացատրում ներկա պահին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները՝ ամդրադառնալով ընդդիմության կեղծ թեզերին։ Խոսելով, այսպես ասած միջանցքի թեմայի մասին, վարչապետն ընդգծել է, որ այն հորինել է լրտեսակն ընդդիմութունը։

Վարչապետը խոսել է նաև իրականացված ճանապարհաշինական աշխատանքների, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգումների, կառուցման աշխատանքների մասին։

«Հազարավոր կիլոմետրերով փողոցներ ու մայթեր ենք սարքել, լուսավորություն ենք անցկացրել, էսօր մեր գյուղերը ցեխերի մեջից հանում ենք, գյուղեր կան, որ իրենց պատմության մեջ բարեկարգ փողոցներ չեն ունեցել և այդ գյուղերում կանայք կրունկով կոշիկներ չեն հագել։ Այսօր մենք այդ փողոցները դարձնում ենք ապրելու, կյանքի տեղ մեր բոլոր բնակիչների համար»,- ասել է վարչապետը։

 


 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ