Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում միջադեպ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցների միջև:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ