![]()
«Ծառուկյան Գագիկը ուրիշի հանձնարարությամբ օտարերկրյա գործակալներին դրել ա իրա կուսակցության երկրորդ համար, ինքը իմացել ա, որ գործակալի ա դնում, ինքը օտարերկրյա գործակալ ա։
Ով նրան ձայն տվեց, ձայն ա տալու օտարերկրյա գործակալներին»,- Ծովակում քարոզարշավի ժամանակ խոսելով ԲՀԿ առաջնոդի մասին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Էդ մարդն իրա կյանքում ոչ մի ինքնուրույն բան չի ասել․ տենց մուսկուլներին մի նայեք, դրանք փոքրիկ երեխաներ են, որոնք պապաների կարիք ունեն։ Իրենք էսօր դրսում են պապաներ փնտրել ու գտել, որովհետև ես հրաժարվել եմ իրենց պապայություն անել»,- հավելել է նա։
![]()