![]()
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Նախաքննության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 100 մլն ՀՀ դրամի վնասը:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
![]()