Եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը, լինելու են մանր-մեծ պատերազմներ, շարունակվող զոհեր, պետականության կորուստ

«Այո՛, ես այն մարդն եմ, որ ասել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ». ասել եմ, քանի որ այդ գաղափարով 30 տարի մեզ սնուցել են»:

Այս մասին Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակում իր խոսքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասել եմ՝ մենք իրավունք չունենք այս արնահոսող վերքը սերնդեսերունդ փոխանցելու, մենք պետք է խաղաղություն փոխանցենք մեր երեխեքին։ Այո՛, ես համարձակություն եմ վերցրել ասելու, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը ու դրա արդյունքում մենք այսօր անկախ ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը՝ լինելու են մանր ու մեծ պատերազմներ, լինելու են շարունակական զոհեր, իսկ վերջում լինելու է Հայաստանի պետականության կորուստ։

«Այդ գայթակղությունից ես ազատել եմ Հայաստանը, ու դա համարում եմ իմ մեծագույն ծառայությունը Հայաստանի առաջ»,- ընդգծել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ