![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սահակյանը գրում է․
Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը եկեղեցու գործերը թողել աշխատում է Սամվել Կարապետյանի համար։
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, դեռ այս տարվա մարտի սկզբներին Մոսկվայի «Հայորդաց Տանը» (եկեղեցական կիրակնօրյա դպրոց) ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի սպասավոր Քերովբե քահանա Բարսեղյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժողով, որին մասնակցել են նշված դպրոցի աշխատակիցներն ու այցելուները։ Ժողովի ընթացքում Քերովբե Բարսեղյանը ներկաներին հորդորել է ՌԴ-ում բնակվող և ՀՀ քաղաքացիություն ունեցողներին և նրանց հարազատներին մեկնել Հայաստան, մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին և ձայն տալ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Այս համատեքստում, արդեն իսկ մայիսի 15-ին Հայաստան են ժամանել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամլո խոսնակ և Եզրաս Ներսիսյանի նախկին սիրուհի՝ Ալվարդ Նազարյանը և նրա դուստր՝ Էլվիրա Միրզոյանը և ընտրություններին մասնակցելու համար դիմումներ են ներկայացրել ՀՀ ՆԳՆ ՄՔԾ, իսկ թեմի գործավար Մարգարիտ Գևորգյանը և խոհարար Ալլա Մարգարյանը մայիսի վերջին ժամանել են Հայաստան, որպեսզի մասնակցեն հունիսի 3-ին կայանալիք «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին։
Բացի սա էլ Եզրաս Ներսիսյանը մայիսի 28-ին հանդիպելով իր թեմի քահանաների հետ, վերջիններիս հրահանգել է մեկնել ՀՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին աշխատանքներ կատարելու համար։ Եզրասը նաև պարտադրել է քահանաներին ընտրություններից հետո մնալ Հայաստանում մինչև նա չասի, իսկ ընդդիմացողներին սպառնացել է կարգալույծ անել։
![]()