![]()
TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի «խարիսխն» է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը պարզապես խարիսխ չէ, այլ իսկապես հեղափոխական։
«Հետևաբար, մենք այժմ շատ ակտիվորեն ներգրավված ենք այս աշխատանքում։ Մենք բառացիորեն ստորագրել ենք համաձայնագիր, և սա թույլ կտա ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել մասնավոր հատվածի, ամերիկյան շահերի, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանային այլ երկրների շահերի համար, և մենք հույս ունենք, որ սա կխթանի մեզ», — նշել է նա։
Ըստ Ռոիբիոյի, Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ ԱՄՆ-ի փոխգործակցությունից։
«Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են՝ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում ԱՄՆ-ի հետ աճող հարաբերությունների պատճառով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ռուբիոն շեշտել է, որ որևէ կերպ չեն միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը և այլ երկրների հետ հարաբերություններին, այլ հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով, որը հիմնված է ոչ միայն խաղաղության, այլև փոխշահավետ գործակցության վրա:
![]()