Ռոբերտ Քոչարյանի բացած Մեղրիի թեման փակել ենք անվերադարձ. չկա Մեղրիի թեմա, Զանգեզուրի, Սյունիքի թեմա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համաձայնեցված TRIPP նախագծի իրագործման համաձայնագրին։

«Մեզ ասում էին միջանցք են տալու, և ինչ եղավ։ Նախաստորագրվեց TRIPP-ը։ Ես մեկ-մեկ ասում եմ վերջ, միջանցքի թեման փակվեց, բայց էդ թեման չի էլ եղել, էդ մեր կեղծ ընդդիմության, պատերազմի եռագլուխ կուսակցության բերած կեղծ թեզերն են, եթե ուզում եք՝ բացեք 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի իմ ուղերձները, ես ասել եմ, որ բացառվում է։

Մենք այսօր լուծեցինք մեր ապաշրջափակման հարցը, ՀՀ-ն այլևս կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի։

Նրանք, ովքեր Մեղրին զիջելու համար «Հոկտեմբերի 27» են արել, մեզ ուզում էին մեղադրել միջանցք տալու մտադրության մեջ։ Բայց մենք Ռոբերտ Քոչարյանի բացած Մեղրիի թեման փակել ենք անվերադարձ։ Չկա Մեղրիի թեմա, Զանգեզուրի, Սյունիքի թեմա»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ