![]()
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ միության հիմնադիր-անդամ Ռոմիկ Մխիթարյանը կարծում է, որ այլ երկրների ծառայող որոշ ուժեր երկիրը վաճառքի են հանել և փորձում են Հայաստանին կրկին վերադարձնել ռուսահպատակություն:
Նրա խոսքով՝ կաշառք վերցնողները պետք է հասկանան՝ դառնում են ստրուկ, և ընտրություններից հետո նույն այդ մարդկանց ուղարկելու են Դոնբաս՝ կռվի:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին՝ Մխիթարյանն ասում է. «Քոչարյանը մեզ լցրել էր բանտերը, ինքը միակ տղամարդ էր փորձում խաղալ, բայց «տակը չիշիկ էր անում», որ դուրս գա բանտից: Նրան երբեք չեմ ներելու սպարապետի սպանության համար, իր օրոք է եղել»:
Խոսելով մայիսի 28-ի զորահանդեսի մասին՝ վերջինս շեշտում է՝ մեր բանակը կերպարանափոխվել է և ուժեղ է:
Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ռուսական կողմի մտցրած սահմանափակումներին, զրուցակիցը նկատում է՝ հունիսի 8-ից հետո ամեն ինչ փոխվելու է, և Ռուսաստանի հետ խնդիր չենք ունենալու:
Ռոմիկ Մխիթարյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ մեր պետականությունն ու իշխանությունը այսօր կռվում է գուբերնիզմի դեմ, և հունիսի 7-ին ժողովուրդը կանի իր ընտրությունը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()