![]()
Որոշ լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում աշխատանքներ են իրականացվում՝ մինչև 1988 թվականը Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների նախկին գրանցման հասցեների վերաբերյալ տվյալների հավաքագրման, գույքագրման նպատակով։
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և բացարձակ սուտ են։
«Լրատվամիջոցներին հորդորում ենք հրապարակել բացառապես ճշտված տեղեկատվություն, չմոլորեցնել հանրությանը»,- ասացին նախարարությունից։
![]()